News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջեի 2012-ի ցուցանիշները թույլ կտան եզրակացություն կատարել կառավարության խոստումների մասին: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է ՀՅԴ կուսակցության` Ազգային ժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը` հանդես գալով խորհրդարանում:

Հիշեցնենք, որ կառավարության 2009-2011 թվականների Միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, 2011-ին սոցիալական ապահովության համար ծախսերը պետք է կազմեին 331 միլիարդ դրամ, կրթությանը` 169 միլիարդ, առողջապահությունը` 102 միլիարդ: Մինչդեռ 2012-ին այդ ոլորտներին հատկացվելու են համապատասխանաբար 304, 108 եւ 64 միլիարդ դոլար: «Ընտանեկան նպաստի միջին չափը պատրաստվում էին հասցնել 34 հազարի, իսկ 2012-ին այն կազմելու է 29 հազար 450 դրամ, իսկ դրա հետ մեկտեղ ուրախանում են, որ այն ավելանալու է 2500 դրամով»,-նշել է Ա. Մինասյանը:

«Պետական այն ծառայողները, ովքեր համարձակվում են հիշեցնել կառավարությանը իր խոստումների մասին, անմիջապես ազատվում են աշխատանքից: Եթե ձեր խոստումների էությունը կայանում էր միայն դրանում, ապա հավատացեք, որ քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին դուք միայն խոչընդոտ կհանդիսանաք: Նման թշնամական վերաբերմունքով դուք ձեր դեմ եք հանում հայ հասարակությանը»,-հայտարարել է Ա. Մինասյանը:

Ի պատասխան` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բյուջեն կազմվում է Հայաստանի տնտեսական իրականության եւ համաշխարհային տնտեսսական իրադրության հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ