News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում նոյեմբերի 18-ին կկայանա երկու DVD-ների շնորհանդեսը, որոնց վրա ձայնագրված է բուլղարացի հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ  Ցվետանա Պասկալեւայի 7 փաստագրական ֆիլմերից բաղկացած «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը: Այս մասին նոյեմբերի 16-ի մամլո ասուլիսում հայտարարել է հենց ինքը` Ցվետանա Պասկալեւան, նշելով, որ ֆիլմերը ձայնագրվել են վեց լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ բուլղարերեն:

Ըստ Պասկալեւայի, յուրաքանչյուր ոք, ով կհետեւի այս ֆիլմերի զարգացումներին, լինի նա երիտասարդ սերնդի կամ անգամ ոչ հայ ազգի ներկայացուցիչ, կհասկանա,  թե ով է հրահրել Ղարաբաղյան պատերազմը, ինչու է Ղարաբաղի բնակչությունը արտաքսումից հետո կրկին ստիպված եղել պայքարել  իր բնակավայրը հետ վերադարձնելու համար:

«Ֆիլմի իրադարձություններն ընդգրկում են 1991թ.-ից սկսած մինչեւ 1994թ. ստորագրված հրադադարի ժամանակահատվածը. «Բոլոր այդ ֆիլմերն արտացոլում են առավել նշանակալի ռազմական իրադարձությունների ընթացքը եւ իմ զուտ մարդկային վերաբերմունքը»,- նշել է նա`հավելելով,  որ Ադրբեջանը տարբեր մակարդակներով արդեն բուռն արձագանքել է այդ կապակցությամբ:

«90-ականներին Ղարաբաղում իմ վավերագրական գործունեության ընթացքում ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ, անարգանքներ, ինչպես նաեւ երեք անգամ մահվան եմ դատապարտվել ադրբեջանի կողմից:  Զինադադարից հետո Ադրբեջանն ինձ փոքր-ինչ մոռացել է, բայց ես դեռ պարբերաբար  ինձ ուղղված սպառնալիքներ եւ վիրավորական նամակներ եմ ստանում, մասնավորապես, Facebook սոցիալական ցանցի իմ էջում», - նշել է Պասկալեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ