News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին կառավարությունը կնախաձեռնի խորհրդարանի արտահերթ նիստ, եթե Ազգային Ժողովի լիագումար նիստում այսօր` նոյեմբերի 17-ին հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` հարկային փոփոխությունների փաթեթը պետք է ընդունել մինչեւ բյուջեի հաստատումը, սակայն խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն 60 տոկոսը:

«Տեսնենք` այսօր քննարկումներն ինչպես են ընթանալու, ըստ այդմ կառավարության հաջորդ նիստում հնարավոր է որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին»,- ասաց Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ