News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում է, որ թոշակները բարձրացնելու են 10 տոկոսով, բայց գներն աճելու են 15 տոկոսով: Այս մասին այսօր` նեյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը, նշելով, որ նա պետք է հասարակությանը հստակ ասեր, թե ինչ սոցիալական վիճակ է լինելու 2012 թվականին, մարդիկ լա՞վ են ապրելու, թե՞ վատ:

«Թոշակառուին ինտերնետի գների էժանացումը չի հետաքրքրքում, նրան պարենն է հետաքրքրում: Բյուջետային ոլորտում որեւէ բարձրացում չկա: Մոգոնված է սոցիալական փաթեթ, բայց դա ապագայի ծախսեր են: Արդյունքում 2012-ին, 5,5 տոկոսով վատ են ապրելու»,-ընդգծեց Բագրատյանը:

Նրա խոսքով, բոլոր տեսակի հարկային ավելացումներն ազդելու են ժողովրդի վրա, ամենանվազ հաշվարկներով 55 տոկոս:

«2012-ը բերքառատ է լինելու հարուստների համար: ԱԺ-ում վարչապետի ելույթից կարելի էր հասկանալ որ հարուստներն ավելի լավ են ապրելու, նրանց տեսակարար կշիռն ավելանալու է»,- ասաց նախկին վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկի հայտարարությանը, թե 10 տոկոսով աճել է գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը: «Եթե բնակչության թիվը նվազել է, ո՞նց կարող է 10 տոկոսով աճել գյուղապրանքների գները»,- ասաց նա:

«Ես կոչ եմ անում իշխանություններին վտարել վարչապետին եւ ԿԲ նախագահին:

Ոչ ոք չի ասում՝ պարոն վարչապետ, ունեցել եք 15 տոկոս անկում, դա ամենավատերից է աշխարհում, մեզնից վատ եղել են Էստոնիան, Լատվիան, Ուկրաինան: Աշխարհը դրանից հետո աճեց 5,1 տոկոս, Հայաստանը 1,5: Դրանից մեկ տոկոսն էլ ԱՊՊԱ-ն է»,- ընդգծեց Բագրատյանն ու հավելեց. «Լավ եմ ճանաչում Տիգրան Սարգսյանին, մինչեւ երկիրը չկործանի, չի գնա: Կառավարությունը ցինիզմ է անում, գալիս եւ ասում է. «Չեմ էլ փորձելու ոչինչ անել, խելքս չի էլ հասնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ