News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թվականի բյուջեում 101 մլրդ դրամով ավելի շատ հարկ են հավաքելու, որից միայն մի չնչին մասն են վճարելու մեծահարուստները, իսկ հիմնական բեռն ընկնելու է մանր ու միջին բիզնեսի վրա: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց նախկին վարչապետ, ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, այդ 101 մլրդ դրամի մեջ ամենամեծ բաժինն ունի գնաճը, այսինքն այդ բեռն ընկնելու է հայ սպառողի վրա:

Բագրատյանը նշեց, որ պրոգրեսիվ եկամտահարկի անցնելու վերաբերյալ իր հայտարարությունից օրեր անց կառավարությունը եւս հայտարարեց, որ պետք է անցնել պրոգրեսիվ հարկի, որը սակայն սխալ ուղղությամբ է կիրառվում եւ արդյունքներն այն չեն լինի:

Հայաստանի նախկին վարչապետը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր նախընտրական արշավի ժամանակ խոստանում էր ՀՆԱ-ն հասցնել 6 մլրդ դոլարի, այնինչ հիմա այդ ցուցանիշը 3 մլրդ դոլար է: «Բա հիմա ի՞նչ երեսով են գնալու ընտրությունների»,- ասաց նա:

Բագրատյանն անդրադարձավ նաեւ տնտեսագետ Մանե Հակոբյանի մեղադրանքին, թե ՀԱԿ-ը գողացել է իր գաղափարները` տնտեսական ծրագիր գրելիս: Նախկին վարչապետն այս առնչությամբ, խոստացավ լրագրողին տանել եւ ցույց տալ իր համակարգիչը, գրագրությունն այդ կնոջ հետ, որտեղ այդ կինը հայտնում է, որ իր հանձնարարությամբ թարգմանել է այս կամ այն նյութը: «Նա ոչ մի միտք էր չի ունեցել: Նա աշխատել է ՀԱԿ-ի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ