News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ, գյուղի դպրոցի ուսուցիչ, 43-ամյա Անուշավան Դարբինյանին, նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան գտել են իր տանը` կախված վիճակում:

Համագյուղացիների վստահեցմամբ, նույն օրը գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, նա իր տանն ինքնասպան է եղել` կախվելու միջոցով:

Անուշավան Դարբինյանը, նախքան դպրոցում աշխատելը, երկար տարիներ աշխատել է գյուղի տպարանում:

Նա Ջրառատ գյուղի դպրոցում դասավանդում էր «Աշխատանքի ուսուցում» առարկան:

Գյուղի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ 43-ամյա ուսուցիչը հարազատներին ու համագյուղացիներից որեւէ մեկին որեւէ բան չի ասել եւ բոլորն անակնկալի են եկել տեղի ունեցածից:

Ներկայումս ընթանում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ