News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արժեզրկման աճը ոչ թե աշխատավարձի ավելացման հետեւանք է, այլ ստվերի մեծացման եւ շուկաների մոնոպոլացման: Այսօր` նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նման կարծիք հայտնեց ՀՅԴ խխմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ անցած քառօրյայի ընթացքում, ՀՅԴ-ն օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձը 32 500 դրամից հասցնել 63 հազար դրամի:

«Արժեզրկման վերաբերյալ փաստարկները, որը բերում է Կառավարությունը, ոչ մի ընդհանուր եզր չունեն իրականության հետ: Արժեզրկման պատճառը ոչ թե աշխատավարձի բարձրացումն է, այլ ստվերային տնտեսությունն ու շուկաների մոնոպոլացումը: Իսկ բնակչության վճարունակությունը էլ ավելի ցցուն է դարձնում կառավարության տնտեսական քաղաքականության անարդյունավետությունը»,-ասաց նա:

Նա նշել է, որ ՀՅԴ-ի ներկայացրած օրինագծի վերաբերյալ Կառավարության ներկայացուցիչները նշել են. «Աշխատավարձերի բարձրացումը պետական բյուջեի վրա կնստի 153 մլրդ դրամ, հաշվի առնելով պետական սեկտորի այն աշխատողների աշխատավարձի բարձրացումը, ովքեր կապված են նվազագույն աշխատավարձի հետ»: Նման մոտեցումն, ըստ Մինասյանի, արդարացված չէ, քանի որ ՀՅԴ-ն հանդես է գալիս ոչ թե ինդեքսացիայի, այլ նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ