News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճար:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի եւ թեմական խորհդի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերություններին, ԼՂՀ ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Իր խոսքում նա անգնահատելի է համարել Հայ առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում` այն որակելով որպես հայոց պետականության կարեւորագույն հիմքերից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ