News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտ 30 ցուցարարներ նոյեմբերի 19-ին  հավաքվել էին Լոս Անջելեսի «Գեթթի» թանգարանի դարպասների մոտ` կոչ անելով վերադարձնել Թորոս Ռոսլինի ստեղծած 750-ամյա հայկական ավետարանի յոթ էջերը:

Բողոքողները փողոց էին դուրս եկել «Ամոթ Գեթթիին»  եւ «Մեր պատմությունը չի վաճառվում»  բովանդակությամբ պաստառներով, հայտնում է  Glendale News-Press թերթը:

«Դա մեզնից խլված մշակույթի մի մասնիկն է: Դա մեր ինքնության մասնիկն է: Դա մեր անցյալի մասնիկն է»,- ասել է ցուցարարներից մեկը` Ռիտա անունով Գլենդելի բնակչուհին:

Ցուցարարները կարծում են, որ նման նախաձեռնությունները ԱՄՆ-ում հարցի նկատմամբ հասարակական հետաքրքրություն կարթնացնեն: Իրենց հերթին, բողոքի ակցիայի հակառակորդները կարծում են, որ էջերը պետք է ցուցադրվեն թանգարանում, որպեսզի մարդիկ ավելի շատ բան իմանան Հայաստանի մշակույթի մասին:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու արեւմտյան թեմը «Գեթթի»  թանգարանի դեմ հայց էր ներկայացրել, որով պահանջում էր  750-ամյա հայկական աստվածաշնչի յոթ էջերը: Ըստ հայ եկեղեցու ներկայացուցիչների հավաստիացման` էջերը կորել կամ գողացվել են Օսմանյան Թուրքիայի  իրականացրած Հայոց ցեղասպանության ընթացքում: Նոյեմբերի 3-ին դատարանը մերժել էր «Գեթթի»  թանգարանի` հայցը չեղյալ համարելու վերաբերյալ միջնորդությունը:

«Զեյթունի ավետարանը» 1256թ. ստեղծել է հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը: Ավետարանի մնացած մասը պահվում է Մատենադարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ