News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհայտ անձանց կողմից, նոյեմբերի 19-ի երեկոյան դանակահարված եւ ներկայումս հիվանդանոցում գտնվող հակաիսլամիստ գրող Ռաֆիգ Թաղիի դրությունը շարունակում է ծանր մնալ, հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` վկայակոչելով նրա եղբոր` Ալիմ Թաղիի հաղորդած տեղեկությունները: Ալիմ Թաղին հայտնել է, որ Ռաֆիգ Թաղին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ նրա մոտ ոչ ոքի չեն թողնում: Հայտնի է դարձել նաեւ, որ Թաղիի հարձակում գործող անձնավորությունը նրան դանակի 6 հարված է հասցրել: Ընդ որում, գրողի կյանքը փրկել է նրա կոստյումի ծոցագրպանում գտնվող գիրքը: Դանակը ծակել է գիրքը` չհասնելով սրտին:

Հիշեցնենք, որ նոյմբերի19-ի երեկոյան, անհայտ անձինք հարձակվել են ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թաղիի վրա: Միջադեպը տեղի է ունեցել ավտոկանգառում. անհայտ անձինք մի քանի դանակի հարվածներ են հասցրել Թաղիին` մեջքի եւ պարանոցի մասում եւ անհետացել: Տուժածն ինքն է հասել տուն եւ շտապօգնություն կանչել:

Նրա մոտ հայտնաբերվել է մեջքի, կողոսկրի կոտրվածք, ներքին օրգանների վնասվածք:  Նոյեմբերի 20 –ի առավոտյան Թաղին վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հեռացվել է նրա փայծաղը:

Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել:

«Ենի Մուսավաթը» հաղորդում է, որ որոշ փորձագետների համոզմամբ, Թաղիի վրա կատարված հարձակումը կարող է միտումնավոր արվել երկրի մի շարք շահագրգիռ ուժերի կողմից եւ բացառված չէ, որ դրա նպատակը երկրում կրոնական տարրերի դեմ ատելություն առաջացնելն է եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ