News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «50-ամյակի» կամրջից կախված մոտ 20-ամյա, անձը չպարզված երիտասարդի դիակ է հայտնաբերվել:

Ինչպես Գյումրիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր` նոյեմեբրի 22-ի վաղ առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքի այդ թաղամասում բնակվող մարդիկ, հացի գնալիս նկատել են, որ երիտասարդ է կախված կամրջից: Նրանք դիմել են ոստիկանություն:

Պարզվել է, որ երիտասարդը 21 տարեկան է: Նա Գյումրի քաղաքի բնակիչ չէ, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ է:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական վարչության պետ Կ. Թովմասյանի խոսքով, այժմ երիտասարդի դին գտնվում է դիահերձարանում: Քննիչները փորձում են ճշտել երիտասարդի անուն ազգանունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ