News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 22-ին, Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարարներ եւ բարերարներ Իսակ Վարդանյանի եւ Գեւորգ Ոսկանյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շինարարության ոլորտին եւ այս բնագավառում փոխգործակցության հաստատմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներին մեր հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար: 

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ