News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լատվիայի քաղաքացիություն ստանալ ձգտող հայերի մեծամասնությունը դա անում է հետագայում Եվրոպա տեղափոխվելու նպատակով: Նման անկեղծ կարծիք է հայտնել հայկական ծագմամբ Լատվիայի քաղաքացի, ուսանողուհի Արեւիկ Պարոնյանը` «Սարդարապատ» խմբավորման նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում:

Աղջիկը ծնվել է Էստոնիայում, բայց երկու տարեկանից ապրում է Լատվիայում:  Ըստ նրա` Լատվիայի հայկական համայնքը այժմ բաղկացած է շուրջ երեք հազար անդամներից, եւ նրանք լավ ինտեգրվել են լատվիական հանրությանը»: Նրանց մոտավորապես կեսը Լատվիայի քաղաքացիներ են, մնացածը կեցության իրավունք ունեն: Լատվիայի քաղաքացիությունը զգալիորեն հեշտացնում է Արեւմուտք տեղափոխվելը, համոզված է Արեւիկը: Համապատասխանաբար, հայերն սկսել են  երեխաներին հիմնականում լատվիական դպրոցներ ուղարկել: 2009թ. Ռիգայում բացվել է Մերձբալթիկայի խոշորագույն հայկական եկեղեցին, դրան առընթեր կիրակնօրյա դպրոց է գործում, «Արարատ» թերթն է տպագրվում: Արեւիկ Պարոնյանի խոսքով` հայերի մեծամասնությունը Ռիգայում եւ Յուրմալայում ռեստորանային բիզնեսով են զբաղվում:

Անդրադառնալով քաղաքացիություն ստանալու խնդրին` նա նշել է, որ դա «միայն հայերինն չի վերաբերում»: Խոսքը «նատուրալիզացիայի գործընթացի» մասին է, որն սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Մասնավորապես, Լատվիայի քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է ոչ միայն  կատարյալ տիրապետեն լեզվին, այլեւ իմանան դրա պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ