News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Moody’s ի արձանագրած ռիսկերն արտացոլվել են 2012 թ. պետական բյուջեի նախագծում: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» հետ հարցազրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` մեկնաբանելով ամերիկյան Moody’s վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի գնահատականների վերանայումը:

Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին Moody’s-ը իջեցրել է Հայաստանի` արտարժույթ եւ տեղական արժույթ թողարկողի վարկանիշի կանխատեսումները` կայունից դեպի բացասական: Ինքը վարկանիշը մնացել է Ba2 նիշի վրա: Բացասականի է փոխվել նաեւ արտարժութային ավանդների շեմի վարկանիշը, որը նույնպես մնացել է անփոփոխ` Ba3: Ազգային արժույթով ավանդների վարկանիշի շեմը մնացել է նույնը` Baa1: Ազգային արժույթով պարտքի շեմի վարկանիշը փոխվել է A3-ից Baa1: Արտարժութային պարտքի շեմի վարկանիշը մնացել է Baa3 մակարդակի վրա, սակայն այստեղ կանխատեսումը կայուն է:   

Առանձին ճյուղերի անդրադառնալիս, նշեց նախարարը, պետք է նշել, որ աճ է գրանցել արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտում: Ընդհանուր առմամբ, 2011 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 5,4% աճ է գրանցել:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի մակարդակին, ապա երկրի ընդհանուր պարտքային բեռն այժմ կազմում է ՀՆԱ-ի 39%-ը, մինչդեռ թույլատրելի սահմանը 60%-ն է:

Ըստ նախարարի, բացասական կանխատեսումը մեծապես կախված էր Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերների` Ռուսաստանի եւ Եվրամիության տտեսական աճի նվազման սպասումերով: «Ըստ էության, Moody’s ի արձանագրած ռիսկերն արտացոլվել են 2012 թ. պետական բյուջեի նախագծում», - նշեց Վ. Գաբրիելյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ