News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցեր անող խաղաղ պպայմաններում զոհված զինվորների ծնողները պահանջում են պաշտպանության նախարարին  փոխել ողբերգական դեպքերի ձեւակերպումները եւ ինքնասպանությունները վերաորակել որպես  սպանություն:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադառնալով ծնողների այս պահանջին՝ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը ասել է. «Այդ որակումները իրենց մեջ պարունակում են իրավական փաստեր եւ այդ որակումները ցանկացած  նախնական հետազոտման տվյալների արդյունք է,  որը  քրեական գործի ընթացքում կարող է այս կամ այն կերպ փոխվել»:  Նախարարը  նաեւ նշել է, որ հրամանատարական կազմը  այսօր այն կառույցն է, որ ամենալավն է տիրապետում, թե բանակում ինչ է կատարվում եւ ինչպես պետք է պայքարել վատ երեւույթների դեմ: 

«Մենք օգտագործում ենք  մեր հրամանատարական կազմի տեղեկությունները, բոլոր խավերի  օգնությունները,  հասարակական կազմակերպությունների առաջարկները:  Բանակի հրամանատարությունը այսօր այն կառույցն է, որը որ ամենալավն է տիրապետում՝ բանակում ինչ է կատարվում եւ ինչպես պետք է պայքարել դրանց դեմ»,- ասել է նախարարը, ապա ավելացրել. «Հարցը պետք է տալ իրավապահ մարմիններին, զինվորական դատախազը այսօր նորմալ աշխատում է լիարժեք տեղեկություններ ունի, մենք համատեղ աշխատում ենք նման գործերի ճիշտ բացահայտման ուղղությամբ, նման գործերի ճիշտ բացահայտումը օգնում է կարգապահության ամրապնդմանը եւ այն երեւույթների բացահայտմանը, որոնք այսօր կան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ