News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, եւ նրա հետ քննարկել հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարեւորելով այն հանգամանքը, որ այսուհետեւ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը (նախկինում այն Թիֆլիսն էր):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ