News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում անհաջող ապատեղեկատվություն են որակել հայ զինծառայողների մահվան մասին լուրերը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարը խախտելու հետեւանքով 8 հայ զինծառայողներ են մահացել, ակնհայտորեն ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմն իրեն անմիտ է պահում ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ քարոզչության մեջ: «Գոնե թվերը փոխեին, թե չէ ադրբեջանական լրատվամիջոցներն այն նույն թիվն են ասում, որ իրականում կորցրել են ադրբեջանցիները մինչեւ նոյեմբերի 26-ը»,- նշել է Սենոր Հասրաթյանը:

Ինչ վերաբերում է «ոստիկանական անցակետերի տեղակայման» մասին անհիմն պնդումներին, որ իբր «զինվորները չփախչեն», Հասրաթյանն ընդգծել է, որ ադրբեջանակն կողմը ղարաբաղյան կողմին է վերագրում այն մեթոդները, որոնք ինքն է կիրառել դեռ առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ: «Դա պարզապես ադրբեջանական լրատվամիջոցների անհաջող ապատեղեկատվությունն է»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-20-ին, ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ 2 զինծառայող: Ի պատասխան, ղարաբաղյան կողմը հայտարարել է պատժիչ գործողությունների մասին, որի արդյունքում սպանվել եւ վիրավորվել է շուրջ 7 ադրբեջանցի զինծառայող:

Այսօր Ադրբեջանի լրատվամիջոցները` վկայակոչելով խորհրդավոր անհայտ աղբյուրները, տեղեկատվություն են տարածել 8 հայ զինծառայողի մահվան մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ