News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կարատեի աշխարհի չեմպիոն Վադիմ Տոնոյանը Մարիա Գորդեեւային վրաերթի ենթարկելուց հետո նույնիսկ չի արգելակել: Դա երեւում է ավտովթերի տեսագրության մեջ, որը տրամադրվել է  Life News-ին:

Այժմ այդ տեսագրությունը ուսումնասիրում են քննիչները: Ոստիկանությունում հայտնել են, որ տեսախցիկի որակը թույլ չի տալիս տեսնել ավտոմեքենայի մակնիշը, բայց երեւում է, որ նույնիսկ չի արգելակել: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Մարիա Գորդեեւան մի քանի մետր այն կողմ է շպրտվել:

Հրատակաչությունը պարզել է նաեւ դեպքի այլ մանրամասներ. աղջկան օգնության է եկել ավտովթարի ականատեսներից մեկը: Իսկ հանցագործին օգնել է բռնել մեկ այլ ականատես, նա ավտոմեքենայով հետեւել է վարորդին եւ հասել մինչեւ նրա տուն: Նրա շնորհիվ հաջողվել է պարզել ավտոմեքենայի մակիշն ու համարները:

Հիշեցնենք, որ Մոսկվայում քրեական գործ է հարուցվել շոտոկան կարատե-դո-ի աշխարհի չեմպիոն, 20-ամյա Վադիմ Տոնոյանի դեմ, ով  վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ