News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում` «Radisson Blu Iveria» հյուրանոցում, նոյեմբերի 30-ին կբացվի հայ-վրացական բիզնես-ֆորումը, որին կմասնակցեն երկու պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Թբիլիսի սկսվել է նոյեմբերին 29-ին: Արդեն կայացել է Հայաստանի նախագահի հանդիպումը խորհրդարանի խոսնակի եւ Վրաստանի նախագահի հետ, ինչպես նաեւ կաթողիկոսի` Վրաստանի պատրիարքի հետ: Ստորագրվել են մի շարք միջպետական պայմանագրեր:

Այսօր նախատեսված է Սարգսյանի հանդիպումը հայկական սփյուռքի հետ եւ նրա այցը Թբիլիսիի Հավլաբար շրջանում գտնվող հայկական եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ