News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներից ու պատգամավորներից ստացել է մոտ 500 առաջարկություն` 2012 թ. բյուջեի նախագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Դրանցից 135-ը լրիվ կամ մասնակի ընդունվել են:

Այդ մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբավորումներն էլ ներկայացրել են առաջարկություններ:

Մերժվել են բոլոր այն առաջարկությունները, որոնք վերաբերում են եկամտային մասի ավելացմանը: Ըստ Վ. Գաբրիելյանի` պատգամավորները ներկայացրել են եկամտային մասն ավելացնելու 1.1 տրլն դրամի առաջարկություն, որոնք սակայն հիմնավորված չեն եղել: Սակայն փոխարժեքի փոփոխության հետ կապված` 1.6 մլրդ դրամի ավելացում բյուջեի եկամտային մասում կատարվել է:

1.6 մլրդ դրամով ավելացվել է նաեւ պետական բյուջեի ծախսային մասը:

Այսպիսով` կառավարությունը պետական բյուջեն խորհրդարանի հաստատմանը կներկայացնի հետեւյալ հիմնական ցուցանիշներով. եկամուտներ` 911.6 մլրդ դրամ, ծախսեր` 1 տրլն 41.1 մլրդ դրամ, դեֆիցիտ` 132.5 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ