News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շինարարական «Օրբիս» ՍՊ ընկերության գործերը հնարավոր է դեկտեմբերի 6-ին ուղարկվեն դատախազություն։ Այս մասին այսօր` դեկտեմբեր 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Հենց այս ընկերությունն է իրականացրել Արարատի մարզի Դալան գյուղի դպրոցի մասնաշենքի տանիքի վերանորոգումը։ Իշխան Զաքարյանի փոխանցմամբ, շինարարական աշխատանքները կատարվել են չափից դուրս անորակ։ Ավելին՝ նույնիսկ այդ պայմաններում ընկերության կողմից կարծես ցանկություն չկա շտկել անորակ աշխատանքները եւ վերականգնել վնասները։

«Երկուշաբթի լրացուցիչ քննարկման արդյունքում այս հարցին լուծում կտրվի։ 6 միլիոն դրամի խնդիր կա, եթե գումարը շատ արագ  չուղարկվեց բյուջե, ապա անմիջապես գործն ուղարկվելու է գլխավոր դատախազություն»- ավելացրեց Իշխան Զաքարյանը։

Տպել
Ամենաշատ