News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ այսօր դեկտեմբերի 3-ին` 00.55-ի սահմաններում հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ավելացրեց Մերի Սարգսյանը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի զորամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ