News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսությունում արտահաման ներուժ ունի 11 ոլորտ: Այս մասին ՀՀԿ տնտեսական համաժողովում հայտարարել է «Տնտեսություն եւ արժեքներ» (EV) հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Ներկայացնելով Հայաստանի արդյունբերության արտահանման ռազմավարությունը` նա  նշել է, որ արտահանման ամենամեծ ներուժն ունեն  կոնյակագործության, գինեգործության, ոսկերչության, ադամանդի վերամշակման,  թեթեւ արդյունաբերության, դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների, պահածոների,  հանքային ջրի, հյութերի արտադրության, ճշգրիտ ինժեներիայի ոլորտները:

Կոնյակի արտադրության, դեղագործական եւ ճշգրիտ սարքավորումների արտադրության ոլորտում  մասնավոր հատվածի հետ արդեն  մշակվել են  զարգացման ծրագրեր:

Համաձայն ռազմավարության` մինչեւ 2015 թ-ը վերամշակող արդյունաբերության արտադրողականության միջին տարեկան աճը կկազմի 5%: ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2015 թ-ին նախատեսվում է հասցնել մինչեւ 16%-ի (3,5 մլրդ դոլար),  2020թ-ին` մինչեւ 19%-ի (5 -6 մլրդ դոլար)` 2010 թ. 11%-ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ