News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ սեյսմոլոգները ուսումնասիրում են երկրաշարժերի կանխատեսումը` համակարգչային «Հույս» ծրագրի օգնությամբ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, Հայաստանի ԱԻՆ-ում սեյսմոլոգիական կոնֆերանսի ժամանակ հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնի» պետ Հրաչյա Պետրոսյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ ուսումնասիրվում է երկրաշարժերի պատմությունը ծրագրի տվյալների բազայից, որի հիման վրա հնարավոր կլինի կանխատեսել հետագա ստորերկրյա ցնցումները:

«Դեռեւս մենք չենք կարող վստահաբար կանխատեսել երկրաշարժերի թե տեղը, թե ժամանակն ու մագնիտուդը, սակայն մենք ձգտում ենք այդպիսի մեխանիզմ մշակել: Մեր տվյալների բազան ընդամենը երկու տարվա տվյալներ է պարունակում, սակայն մենք ձգտում ենք հնարավորինս ամբողջական վերլուծության»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ