News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտն ակտիվորեն քննարկում է իշխանական կոալիցիայի կազմաքանդման կամ ամուսնալուծության հարցը, կոալիցիոն 3 կուսակցությունները զարմանալի համերաշխություն են դրսեւորել 2012 թ. բյուջեի նախագծի հարցում: Առաջին անգամ կոալիցիոն կուսակցությունները կառավարություն են ներկայացրել բյուջեի նախագծի փոփոխությունների միասնական առաջարկություններ: Բոլոր նախորդ տարիներին այս կուսակցություններից յուրաքանչյուրն ինքնուրույն էր մշակում ու ներկայացնում առաջարկությունների իր փաթեթը: Կառավարությունն էլ դրանք ընդունում, կամ չէր ընդունում կուսակցությունների քաղաքական դերակատարմանը համապատասխան:

2012 թ. բյուջեում այս 3 կուսակցությունները հանդես են եկել 128 միասնական առաջարկությամբ, որոնք հիմնականում կրթական կամ առողջապահական հաստատությունների հիմնանորոգման ծախսեր են: Դրանք բոլորը կառավարության կողմից ընդունվել են: Սակայն «Օրինաց Երկիրը», ամենայն հավանականությամբ, դժգոհ է մնացել կոալիցիոն առաջարկներում իր մասնաբաժնի չափից, քանի որ լրացուցիչ կառավարությանն է ներկայացրել մոտ 2 տասնյակ այլ առաջարկություններ, որոնք սակայն մերժվել են կամ ստացել խուսափողական պատասխան:

ՀՀԿ ու ԲՀԿ որոշ պատգամավորներ նույնպես իրենց անունից առաջարկություններ են կատարել, սակայն դրանք մեծամասամբ նույնպես չեն ընդունվել:  Օրինակ` Գալուստ Սահակյանը 3 առաջարկություն է արել, որից մեկն է ընդունվել (կվերանորոգվի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզի տանիքը, սանհանգույցը, ջեռուցումը):

Բնականաբար` կառավարությունը չի ընդունել ընդդիմադիր կուսակցությունների առաջարկությունները, թեեւ ավանդույթի համաձայն` Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «ժառանգությունը» բավական ակտիվ են: Սակայն նշենք, որ «ժառանգությունը» չի կարողացել համաձայնեցնել բյուջետային առաջարկությունների փաթեթը: Դրանք ներկայացված են ոչ թե կուսակցության, ալ անդամների անունից: Մասնավորապես` Ռաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունների միակ համահեղինակը Ստյոպա Սաֆարյանն է:

 

Տպել
Ամենաշատ