News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մահառամի (Մահմեդական օրացույցի առաջին ամիսը) սկսվելուն պես ադրբեջանցի հոգեւորականների եւ կրոնական գործիչների դեմ հալածանքներն ուժեղացել են: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ օրերս մի քանի ոստիկաններ ներխուժել են «Մեշեդի դադաշ» մզկիթ եւ ձերբակալել հոգեւորականների: Նրանց կարճ ժամանակ անց բաց են թողել, միաժամանակ պահանջելով վերջ տալ սուգին: Բացի այդ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, շեյխ Ալահշուքյուր Փաշազադեն անցյալ շաբաթ հայտարարություն է տարածել, որի համաձայն փողոցներում հավաքվելը ու սգո միջոցառումներ կազմակերպել հակասում է կրոնին:

«Չնայած դրան Թասու եւ Աշուրա օրերին հոգեւորականները ցանկանում են սգո հավաքույթներ կազմակերպել: Մի շարք հոգեւորականներ արդեն պատրաստություններ են տեսնում այդ միջոցառման համար: Նրանց նպատակը Իմամ Հուսեյնին սգալն է եւ ցույց տալը, որ նրա հետ են: Այդ միջոցառումը քաղաքական նպատակներ չի հետապնդում եւ հոգեւորականները հույս ունեն, որ իշխանություններն իրենց դեմ գործողություններ չեն ծավալի»,-գրում է «Տրիբունան»` նշելով, որ սգո միջոցառումներ կկազմակերպվեն Ադրբեջանի Լենքորան, Գյանջա, Շիրվան, Սումգայիթ եւ Բաքու քաղաքներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Մահառամի (Մահմեդական օրացույցի առաջին ամիսը) սկսվելուն պես եւ Իրանի կողմից Ադրբեջանի հակակրոնական քայլերի առթիվ հնչեցվող սպառնալիքների հետեւանքով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են որոշ «պատրաստություններ» ձեռնարկել, եւ առաջինը դրանք կիրառվում են շրջաններում: Օրինակ, Ադրբեջանի «Մուալիմների ինստիտուտ»-ի Ջալիլաբադի մասնաճյուղում սովորող ուսանողներին արգելվում են մզկիթ այցելել: Ջալիլաբադի մասնաճյուղի ռեկտորը բոլոր ուսանողներին սպառնացել է, որ եթե նրանցից որեւէ մեկը համարձակվի մոտենալ մզկիթին, ապա նրան ինստիտուտից կհեռացնեն: Այդ հրամանը վերեւներից է եկել, կրթօջախի ղեկավարը շեշտել է, որ այդ որոշման հետ ինքն առնչություն չունի, ամեն ինչ կատարվում է Բաքվից եկած կարգադրության հիման վրա:

 

Տպել
Ամենաշատ