News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արմենիա» TV-ին իր եթերում «Ալա բալա նիցա» ֆիլմը գովազդելու ընթացքում խախտել է գովազդի ժամանակային սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական նորմերը: Սա հարուցել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վրդովմունքը, քանի որ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկն էլ իր մոնիտորինգի արդյունքում սա նկատել է, եւ բողոքով դիմել հանձնաժողովին:

Ըստ «Առավոտի», երեկ ՀՌԱՀ-ը նիստ էր հրավիրել, որպեսզի որոշեր, թե ինչ պատասխանատվության է ենթարկելու «Արմենիա» հեռուստաընկերությանը: Մինչ այդ հանձնաժողովի անդամները պարզեցին, թե ինչ արդարացումներ ունի հեռուստաընկերությունը: «Արմենիայի» ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը ՀՌԱՀ-ի անդամներին փորձում էր համոզել, որ իրենք ոչ թե գովազդ, այլ ֆիլմի մասին ուղղակի անոնս են եթեր հեռարձակել, սակայն ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը պնդում էր, որ տվյալ տեսահոլովակի մեջ չկա, թե երբ է այդ ֆիլմը հեռուստատեսությամբ եթերով հեռարձակվելու, ուստի այն անոնս համարվել չի կարող: ՀՌԱՀ-ը որոշեց տուգանել հեռուստաընկերությանը՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով  ( 1 միլիոն դրամ), միաժամանակ տեղեկացնելով, որ հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:

Aravot.am-ի հարցին, թե ինչպիսի՞ խախտում է համարվում «Արմենիա» հեռուստաընկերության արարքը՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Խախտվել է գովազդի տեւողությունը, 1 ժամվա համար սահմանված 14 րոպե ժամանակահատվածը գերազանցվել է»: Մեր այն հարցին էլ, թե ո՞ր հեռուստաընկերությունն է դժգոհել «Արմենիայից», պարոն Ամալյանը պատասխանեց. «Ոչ պաշտոնական կարգով մեզ որպես բողոք ներկայացվել է հեռուստաընկերություններից մեկի կողմից արված մոնիտորինգի արդյունքները, որի համաձայն՝ «Արմենիան» նման գովազդ էր արել, թեեւ դա մեր կողմից նկատվել էր: Ճիշտ չեմ համարում այս պահին ասել, թե որ հեռուստաընկերությունն է դիմել մեզ»: Սակայն «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ բողոքով դիմել էր «Շանթ» հեռուստաընկերությունը: Իսկ «Արմենիայի» ներկայացուցիչը մեր հարցերին չպատասխանեց»,- գրում է «Առավոտ»-ը:

Տպել
Ամենաշատ