News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունը` փոքրաթիվ լինելով հանդերձ, բովանդակային մասնակցություն էր ապահովում խորհրդարանական աշխատանքային քննարկումներին: Նման կարծիք այսօր` դեկտեմբերի 6-ին, հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` մեջբերելով «Բաց հասարակության ինստիտուտի» աջակցությամբ կատարված Հայաստանի խորհրդարանի աշխատանքի մոնիթորինգի գնահատականը:   

Անդրադառնալով օրեր առաջ գրանցված միջադեպին, երբ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը («Շմայս») անվայելուչ արտահայտություններ էր հնչեցրել «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հասցեին` վերջինիս ելույթի ժամանակ, Ա. Բախշյանն աաց, որ Մարտիրոսյանի ելութը զուտ առարկայական բնույթ էր կրում, և հասու էր «յուրաքանչյուրին, ով դպրոց է հաճախել եւ ունակ է բարդ ստորադասական նախդասույթուններ կազմել»:

Ըստ նրա, եթե գալիք խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կամարտահայտությունն արդարացիորեն արձանագրվի, «ապա մենք կկարողանանք իմանալ հանրության կարծիքն այն մասին, թե իրականում ով է «ամբախ-զամբախ» խոսում», - հայտարարեց Ա. Բախշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս ԱԺ նիստերի դահլիճում Արմեն Մարտիրոսյանի ելույթի պահին ժխոր է առաջացել եւ «Ժառանգության» պատգամավորը ստիպված է եղել մի պահ ընդհատել ելույթը: Դա զայրացրել է «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավել է. «Ես չեմ էկել ստեղ, որ քո նման հայվանին լսեմ»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է հանրապետական պատգամավորին. «Հայվանն ինքդ ես, հանգիստ խոսիր: Այդ ի՞նչ ձեւ ես խոսում» արտահայտությամբ: Մովսիսյանին կարգի է հրավիրել նաեւ Ստեփան Սաֆարյանը: Հանրապետական պատգամավորը դրանից հետո լքել էր նիստերի դահլիճը:

Տպել
Ամենաշատ