News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 5-ին քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Նրա խոսքով, սույն գործով դեռեւս ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան, ընթանում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ, դեկտեմբերի 3-ին` 00.55-ի սահմաններում հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային շարքային զինծառայող Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով:

«Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-Նշել էր Մերի Սարգսյանը:

Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի զորամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ