News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը 66 կողմ եւ 2 դեմ ձայներով ընդունել է 2012 թվականի պետական բյուջեի մասին օրինագիծը: Ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: ԱԺ նիստերի դահլիճում ներկա է եղել 87 պատգամավոր: Հիշեցնենք, որ որոշումների ընդունման համար անհրաժեշտ է 66 պատգամավորների քվեարկություն, այսինքն եթե երկու մարդ չքվեարկեր, բյուջեի նախագիծը չէր ընդունվելու:

Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերի համեմատ, երբ մեկնարկել է հաջորդ տարվա բյուջեի քննարկումները, դոլարի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, 2012-ի բյուջեն ավելացել է 1,6 մլրդ դրամով:

Այսպիսով, 2012-ի բյուջեի եկամտային մասը կազմում է 911,6 մլրդ դրամ (շուրջ 2,4 մլրդ դոլար), ծախսային մասը` 1041 մլրդ դրամ (շուրջ 2,7 մլրդ դոլար), դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,1 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ