News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 2011 թ. առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին կհատկացվի 61 մլն դրամ` որպես դրամական մրցանակ:

Կառավարությունն այսօր` դեկտեմբերի 8-ին, որոշում ընդունեց այդ գումարները հատկացնել պահուստային ֆոնդից: Նշենք, որ կառավարության որոշման մեջ սխալմամբ նշվել է նաեւ օլիմպիական խաղերի մասին, թեեւ հայտնի է, որ 2011 թ. օլիմպիական խաղեր չեն անցկացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանը դժգոհություն էր հայտնել մարզիկների նկատմամբ կառավարության վերաբերմունքից: Դրան ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ ոչ մի չեմպիոն պարգեւատրումից չի «խուսափի»:

Նշենք, որ 2011 թ. պետական բյուջեում մարզիկների պարգեւատրման նպատակով արդեն իսկ նախատեսված էր 50 մլն դրամ: Սակայն քանի որ տարվա սկզբում հնարավոր չէ կանխատեսել, թե մարզիկները որքան մրցանակ են շահում, տարվա վերջում, որպես կանոն, տեղի է ունենում վերահաշվարկ, ու կառավարությունն իր պահուստային ֆոնդից լրացնում է պակասը: Այս տարի պարզվել է, որ մարզիկները, ըստ սահմանած կարգի, պետք է ստանան 111 մլն դրամ պարգեւավճար, ուստի կառավարությունը որոշել է լրացուցիչ 61 մլն դրամ հատկացնել` ճեղքվածքը փակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ