News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ դեկտեմբերի 8-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների բնակարանային խնդիրների եւ «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին:

Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարեւոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ