News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանաձորի քիմիական գործարանի տարածքում գտնվող ՋԷԿ-ն առաջիկայում պետք է գործարկվի, սա կապահովի բնակչությանը նոր աշխատատեղերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, անդրադառնալով մարզում ու Վանաձոր քաղաքում արդյունաբերության զարգացմանն ու առաջիկա ծրագրերին:

Նրա խոսքով, իրենք փորձում են լուրջ ուշադրություն դարձնել արդյունաբերությանը, քանի որ Լոռին հենց դրանով է հայտնի, եւ այն հիմնական աշխատատեղերը, որ իրենք մարզում նախատեսում են, հենց արդյունաբերության ոլորտի հետ են կապված: «Վերջին տարիներին Վանաձորը քիմիական արտադրության հետ լուրջ խնդիրներ ունեցավ, եւ մինչ օրս այդ արտադրությունը բաց է մնում»,-ասաց Նալբանդյանը:

Խոսվեց նաեւ այն մասին, որ բանակցություններ էին տարվում վրացական կողմի հետ` ստացված ածուխն այնտեղ տեղափոխելու եւ իրացնելու համար, սակայն տեսնելով, որ կա պահանջարկի աճ, վրացական կողմն աստիճանաբար թանկացրել է տեղափոխման գները: Վերջին փաստից ելնելով, վրացական կողմի հետ բանակցությունները կասեցվել են:

Լոռիի մարզպետը տեղեկացրեց, որ այժմ Ղարաբաղում ածխի հանքավայր է հայտնաբերվել, որը շուտով կգործարկվի: «Վանաձորը մեծ հույսեր է կապում այդ ածխի հանքի հետ, հենց դա կօգնի ՋԷԿ-ի շահագործմանը»,- ասաց Արթուր Նալբանդյանը հավելելով, որ ՋԷԿ-ի գործարկումը կլինի 2012 թվականի ամռանը, եւ ըստ ամենայնի, ուշացումներ չեն լինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ