News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերան, ոստիկանության նախկին մայոր Դուրսուն Ալիեւը փորձել է ինքնասպան լինել բանտում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով նրա քրոջ Թամիլա Ալիեւայի հաղորդած տեղեկությունները:

Վերջինիս խոսքով, բանտի ղեկավարությունը տեղյակ չի պահել ընտանիքի անդամներին այդ մասին, եւ նրանք դա իմացել են բանտարկյալներից: Թամիլա Ալիեւան հայտնել է, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել եղբոր հետ, իսկ բանտի ղեկավարությունը հայտնել է, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կարգավորվել է:

«Ազադլըգ»-ը հայտնում է, որ Դուրսուն Ալիեւը` Ադրբեջանի Բինեգեդի ոստիկանական վարչության 6-րդ բաժանմունքի օպեր-լիազորն է եղել եւ ձերբակալվել է այս տարվա հուլիսին: Ադրբեջանի ՆԳՆ հաղորդած տեղեկություններով, նրա մոտ հայտնաբերվել է 0,2 գրամ թմրանյութ: Մինչդեռ, Ալիեւի հարազատների վկայությամբ, «նրա գլխին ուղղակի սարքել է ոստիկանության պետը»: «Ազադլըգ»-ը նաեւ նշում է, որ Դուրսուն Ալիեւը Ղարաբաղյան պատերազմի վետերան է: 1991-1992 թվականներին զբաղեցրել է Ասկերանի շրջանի ոստիկանության վարչության պետի պաշտոնը, իսկ 2008-ին ՆԳՆ-ի կողմից պարգեւատրվել է «անբասիր ծառայության համար» մեդալով:

Տպել
Ամենաշատ