News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացման կարեւոր գործիքներից մեկը էլեկտրոնային առեւտրի զարգացումն է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 10-ին Դիլիջանում «ՏՀՏ լիդերներն առանց փողկապների հանդիպման» ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով` էլեկտրոնային առեւտրի խնդիրները հիմնականում 3 տեսակի են` մաքսային, հարկային եւ վճարահաշվարկային: Օրինակ` մաքսային համակարգում խոչընդոտ կարելի է դիտարկել մաքսային միջնորդական ծառայությունների սակագինը: Այսպես` բրոքերային ծառայությունների արժեքը միջին հաշվով մոտ 50 հազար դրամ է, այնինչ շատ դեպքերում էլեկտրոնային առեւտրով սահմանը հատում են ցածրարժեք ապրանքներ: Ստացվում է` մարդը 20 հազ. դրամի ապրանք է ներմուծում, բայց 50 հազար դրամ վճարում է բրոքերային ծառայությանը: Խնդիր կա նաեւ բրոքերային կազմակերպության որակավորման (հավաստագրման) հետ կապված: Վ. Դանիելյանը նաեւ մաքսային վճարների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Մեկ այլ խնդիր էլ առաջացել է այն պատճառով, որ online առեւտրի դեպքում միայն 1-2 ընկերության կապուղի է միանում ՊԵԿ-ի պրոցեսինգային կենտրոնին, հետեւաբար` առաջանում է մենաշնորհ, ու այդ ծառայության շատ բարձր վարձ է սահմանված:

Կլոր սեղանին մասնացող ՊԵԿ ներկայացուցիչ Ռաֆայել Գրիգորյանն առարկեց բրոքերների որակավորման մասին առաջարկությանը, ասելով, թե խնդիրը չափազանցված է: Նրա կարծիքով` մաքսային միջնորդի որակավորման հարցն ընդհանրապես պետք է հանել օրակարգից, իսկ էլեկտրոնային առեւտրի խոչընդոտները բոլորովին այլ հարթության վրա են: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանն ասաց, որ ներկայում, քանի դեռ էլեկտրոնային առեւտրով ներմուծված ապրանքների քանակը մեծ չէ, հարկային ու մաքսային խոչընդոտները դեռեւս էական դեր չեն խաղում, սակայն առաջիկա տարիներին հնարավոր է էլեկտրոնային առեւտրի աճ, իսկ այդ դեպքում մաքսային ընթացակարգերի դյուրինացումը հրատապ կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ