News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` դեկտեմբերի 10-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Հայաստանի ՊՆ, զինված ուժերի, ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների  ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում արծարծվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձրացման հարցեր, ներկայացվել են ոլորտում կատարված աշխատանքները: Ընդգծվել է, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր, քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի ներդրման ուղղությամբ:

Նշվեց նաեւ, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ըստ իրավասության համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ