News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն անցած ամիս հանդիպում են ունեցել սենատոր Սքոթ Բրաունի հետ`  հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու, ինչպես նաեւ ներկայումս Կոնգրեսում գտնվող օրինագծին  աջակցելու կոչ անելու նպատակով, տեղեկացնում է «The Armenian Weekly»-ին:

Սենատորի հետ հանդիպել են Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախմբից Սթիվ Մեսրոպյանն ու Տիգրան Գալիքյանը եւ հանրապետական ակտիվիստ Բոբ Սիմոնյանը: Սենտատորի ուշադրությունը նրանք հրավիրել են  №306 բանաձեւ նախագծի վրա, որը վերաբերում է Թուրքիայում եկեղեցական գույքի վերադարձմանը: Նախագիծն առայժմ գտնվում է Ներկայացուցիչների պալատում: Բանաձեւով  Թուրքիային կոչ է արվում վերջ դնել կրոնական խտրականությանը եւ  վերադարձնել հայ, հույն, ասորի եւ քրիստոնեական այլ համայնքներին պատկանող բռանգրավված գույքն ու ունեցվածքը:

Հանձնախմբի ներկայացուցիչները Բրաունին նաեւ  թարմ տեղեկություններ են հաղորդել  Հայոց ցեղասպանության ճանաչման  №304 բանաձեւի կարգավիճակի մասին:  Բրաունը Հայոց ցեղասպանության ճանաչման  ջատագովներից էր Մասաչուսեթսի նահանգային սենատում: «Մենք  բարձր ենք գնահատում սենատոր Բրաունի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը  եւ հուսով ենք, որ նա այստեղ եւս կարեւոր դեր կունենա հայ-ամերիկյան հարցերում», -ասել է Մեսրոպյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ