News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում է գտնվում Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով այսօր` դեկտեմբերի 12-ին, հանդիպումներ է ունեցել  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի` Հայաստանի ու ԼՂՀ-ի համապատասխան մարմինները համագործակցում են ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավման շուրջ:

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից մինչ այսօր ԼՂՀ-ում կատարված աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արդյունավետ են:  ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադարձել է տարվա ընթացքում կատարված  աշխատանքներին, որոնք մեծապես նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Ա. Շաբոյանը նշել է, որ ստացված արդյունքները դեռեւս բավարար չեն, կան նոր ծրագրեր եւ նոր գաղափարներ, որոնք ՏՄՊՊՀ-ը նախատեսում է քննարկել ԼՂՀ գործընկերների հետ:

Նշենք, որ փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թ. բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ եւ տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ` ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը:

ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմը, ստուգայցեր են կատարվել Ստեփանակերտի տարածքում գտնվող առեւտրի կետերում, բացահայտվել են անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր եւ դրանց արդյունքում հարուցվել են վարչական վարույթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ