News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ եւ մաղթել բարի ծառայություն:

Այնուհետեւ պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ