News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հյուսիսում գտնվող Օնգե գյուղի բնակիչները շոկի մեջ են  այն բանից հետո, երբ համայնքում մեկ տասնամյակ բնակվող ընտանիքը` ծնողներն ու նրանց  երեք դեռահաս որդիները,  երեքշաբթի առավոտյան արտաքսվել են Հայաստան, հաղորդում է  շվեդական  «The Local» պարբերականը:

«Նրանք մեզնից մեկն են»,- «Aftonbladet» թերթին ասել է Օնգեի տեղական խորհրդի անդամ Սթեն Ուվե Դանիելսոնը: Նրա մեկնաբանությունները վերաբերում են Դանիելյանների ընտանիքին, որը Հայաստանից Շվեդիա էր տեղափոխվել 2000 թ-ին եւ վերջին տասը տարիներին բնակվում էր համայնքում:

Ընտանիքը Հայաստան ուղեւորվող օդանավում էր արդեն օրվա երկրորդ կեսին` թողնելով 13, 15 եւ 17 տարեկան որդիների ընկերներին արցունքների մեջ, քանի որ նրանք իրենց ընկերներին սպասում էին դպրոցում: « Դպրոցում տղաները նստել` լաց են լինում»,-պատմել է ուսուցիչ Բերիթ Հոլմը:

Մեկ այլ ուսուցիչ` Կրիստեր Գուննարը, ով դասավանդել է տղաներից մեկին,  ասել է, թե ցնցված է այն զգացմունքային պոռթկումից, որը բռնկվել է դպրոցում:  «Ինձ դիմավորեցին արցունքոտ աչքերով երեխաները: Բոլորը լաց էին լինում` թե մեծերը, թե փոքրերը: Նույնիսկ հավաքարարն էր հեկեկում»,-ասել է նա:

Դանիելյանների ընտանիքը երկու անգամ դիմել էր Շվեդիայում կացության համար, սակայն մերժում էր ստացել:

Անակնկալ արտաքսումից հետո մոտավորապես  3000 բնակիչ ունեցող համայնքի ավելի քան հարյուր անդամներ ի նշան բողոքի երեքշաբթի հավաքվել են քաղաքային հրապարկում. «Փրկեք ընտանիքին, թող նրանք վերադառնան Ծննդյան տոներին»,-վանկարկել են հավաքվածները:

Ընտանիքի բարեկամ Գունիլա Օրսենը թերթին պատմել է, որ Օնգեի բնակիչները ընտանիքի անդամներին համարել են  հաճելի եւ պատրաստակամ մարդիկ: «Նրանց հիմնական ցանկությունը շվեդական հանրությանն ինտեգրվելն էր»,-ասել է նա:

Տեղական խորհրդի անդամ Դանիելսոնն էլ ասել է,  որ ծրագրում է  ուղիներ գտնել ` Դանիելյանների ընտանիքին որպես աշխատանքային միգրանտներ վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ