News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ի բեմահարթակի սենյակները հետագայում կօգտագործեն որպես բանտախուց: Նման արտահայտություն է արվել շվեյցարական Schweizer Fernsehen հեռուստաալիքով հեռարձակվող Giacobbo/Mueller շոու ծրագրի ժամանակ, որտեղ զուգահեռներ է անցկացվել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտանության խնդրի եւ այնտեղ  «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթ կազմակերպելու միջեւ:

Հաղորդավարներ Վիկտոր Ջայիբոկկոն եւ Մյուլեր Նախրիխտեն հեգնանքով տեղեկություններ են հայտնել «Եվրատեսիլ-2012»-ի բեմահարթակի շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նրանցից մեկը հեգնելով ասել է, որ Ադրբեջանը ժամանակակից երկիր է եւ մշտապես մտածում է նորացման մասին: «Ադրբեջանի իշխանությունները երգի մրցույթի կազմակերպման համար կառուցվող բեմահարթակի` լրագրողների համար նախատեսված փոքր սենյակները ավելի ուշ օգտագործվելու են որպես բանտախուց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների համար»,-ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ