News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 15-ին հավանություն տվեց «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը»:

Դրանով ենթադրվում է, որ մինչեւ 2020 թ. արտահանումը Հայաստանից կաճի առնվազն 3 անգամ` հասնելով տարեկան 3 մլրդ դոլարի: «ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական  քաղաքականության իրականացում»,-նշված է սույն փաստաթղթում:

Արդեն հայտնի են այն ոլորտները, որտեղ առաջնահերթ կարգով կիրականացվեն արտահանման զարգացման ծրագրեր` կոնյակագործություն, դեղագործություն եւ ճշգրիտ ճարտագիտություն:

Նախատեսվում է վարչապետին կից ստեղծել Արդյունաբերական խորհուրդ, որը կղեկավարի վարչապետը, եւ որում ընդգրկված կլինեն մի շարք ճյուղային նախարարներ ու գործարար ասոցիացիաների ներկայացուցիչներ: Սրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում կարծիք հայտնեց, որ այդ Խորհրդի կազմում, բացի ասոցիացիաների ներկայացուցիչներից, պետք է ընդգրկվեն նաեւ փորձագետներ, ու նրանց թիվը պետք է ավելի շատ լինի, քան պետական պաշտոնյաներինը: Երբ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ խորհրդի կազմի 50 %-ը ներկայացնելու է մասնավոր սեկտորը, Տ. Սարգսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «ավելի շատ պետք է լինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ