News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կձեւավորվի մտածող, հաշվարկող ու կանխատեսող մարդկանց մի հզոր բանակ: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 16-ին հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Երեւանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված համաժողովում:

Հիշեցնենք, որ ուղիղ 1 տարի առաջ Հայաստանում ազդարարվեց կենսաթոշակային բարեփոխումների սկիզբը, իսկ 2011 թ. հունվարի 1-ից հնարավորություն ընձեռվեց ներդրումներ կատարել կամավոր կուտակային համակարգում (առայժմ սակայն այդ համակարգից օգտվողներ չկան): Պարտադիր կուտակային համակարգը կներդրվի 2014 թ. հունվարի 1-ից:

Ըստ վարչապետ Տ. Սարգսյանի, բացելով կենսաթոշակային հաշիվներ ներդրումային հիմնադրամներում` մարդիկ հետեւելու են այդ հիմնադրամի գործունեությանը, լինելու են խստապահանջ եւ հիմնադրամի, եւ պետության նկատմամբ: «Ստեղծում ենք ազատ մտածող մարդկանց մի միջավայր»,- ասաց Տ. Սարգսյանը: Նշենք, որ քաղաքացիներն իրենք են ընտրում, թե որ հիմնադրամին պետք է վստահեն կենսաթոշակային հաշիվը, իսկ պետությունը կրկնապատկելու է այդ հաշիվներին մուտք լինող գումարները: Տ. Սարգսյանը նշեց, որ նոր կենսաթոշակային համակարգը կենսաթոշակառուներին հնարավորություն կտա նվազեցնել ռիսկերը:

Տ. Սարգսյանը հիշեցրեց նաեւ, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը ենթադրում է նաեւ մեկ միասնական սոցիալական հարկի ներդրում, որը կփոխարինի ներկայում գործող 2 հարկատեսակներին` եկամտահարկին ու սոցապ վճարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ