News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում  տեղի ունեցած միջադեպի արդյունքում` Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը աչքին հասցված շթղայի հարվածից տեսողությունը կորցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ ԼՂՀ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Հարցին, թե ձերբակալվածներ արդեն կա՞ն, նա պատասխանեց, որ դեռ ոչ, բայց կլինեն: Ներկայացնելով դեպքի մանրամասները Մերի Սարգսյանը նշեց, որ դեկտեմբերի 14-ին, Ժամը 07:28-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով և մեկ անգամ իր ձեռքին եղած երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Վնասվածքը եղել է աջ ակնագնդի ջնջխման վերին կոպի հեմատոմայի տեսքով:

Ավելի վաղ NEWS.am-ին տեղեկացրել էր, որ  ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում  տեղի ունեցած միջադեպի արդյունքում` Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը աչքին հասցված շթղայի հարվածից կորցրել է տեսողությունը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Հելսինկյան ասոցիացիայից: Պատմելով դեպքի մանրամասները ասոցիացիայից փոխանցեցին, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է  Նարեկին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Նարեկը դեռ չգիտի, որ զրկվել է աչքից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ