News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր, դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում վստահություն հայտնեց, որ ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանի հնարավոր տեղափոխությունը Կրասնոդարից ավելի հզոր ակումբ չի կարող ունենալ նույն հետեւանքը, ինչ Էդգար Մանուչարյանի տեղափոխությունը Այաքս, որտեղ Մանուչարյանը չկարողացավ իրեն դրսեւորել, բազմաթիվ վնասվածքներ ստացավ եւ մնաց պահեստայինների նստարանին:

«Յուրա Մովսիսյանը Էդգար Մանուչարյան չէ: Նա լրիվ այլ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Նա կբարձրացնի իր որակները: Մանուչարյանն ուղեղի պրոբլեմ ունի, նա վախկոտ է եւ նրան չի կարելի համեմատել համարձակ եւ հզոր Մովսիսյանի հետ: Թեեւ Էդգարի տեխնիկական տվյալներն ավելի բարձր են»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ