Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 800 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: