News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 19-ին, մեկնել է Մոսկվա`Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանին եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Միջոցառումները տեղի կունենան Կրեմլի Մեծ պալատում:

Դեկտեմբերի 19-ին տեղի կունենա Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որից հետո կանցկացվի ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստը: Դեկտեմբերի 20-ին նախատեսված է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը: Երկրորդ աշխատանքային օրը կավարտվի Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նիստով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ