News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անկարայում վերջերս տեղի է ունեցել տարածաշրջանային զարգացումների գիտաժողով, որին մասնակցել է նաեւ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հիմնախնդիրները:

Ըստ Թ. Մանասերյանի` Թուրքիայում կան առաջադեմ մտածող գիտնականներ, որոնք շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ եւ սահմանի բացմամբ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ գիտաժողովը Հայաստանում անցկացնել:

Թ. Մանասերյանի տեղեկացմամբ` Միջին Արեւելքի Անկարայի համալսարանն ունի 30 հազ. ուսանող, իսկ համալսարանի ՏՏ կենտրոնի հասույթը գերազանցում է Հայաստանի ողջ ՏՏ ոլորտի հասույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ