News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն իր անհանգստություն է հայտնել Թուրքիայում դեկտեմբերի 20-ին սկսված լրագրողների զանգվածային ձերբակալությունների կապակցությամբ եւ պարզաբանում պահանջել։

Firat գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի գրավոր հայտարարության մեջ նշվել է, թե պետությունը ահաբեկչության դեմ պայքարում չպետք է սահմանափակի մամուլում խոսքի ազատությունը եւ պետք է բացատրություն տրվի, թե այդ լրագրողները կոնկրետ ինչի համար են ձերբակալվում։

Թուրքիայում մեծ թվով լրագրողների ձերբակալություններ քննադատող Դունյա Միյատովիչը նշել է, թե նման իրավիճակը վտանգում է երկրում մամուլի ազատությանը եւ ուղղորդում ինքնագրաքննության։

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Թուրքիայում համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցների մոտ 40 լրագրողներ՝ հիմնականում քրդական լրատվամիջոցներից եւ ձախ հայացքներ ունեցող թերթերից։ Ձերբակալվել է նաեւ Թուրքիայում Frans Press-ի ֆոտոթղթակիցը։

Նշվում է, որ լրագրողների դեմ ձերբակալություններն իրականացվել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ