Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, շնորհավորել է իր վրացի գործընկերոջը` Միխայիլ Սահակաշվիլիին` ծննդյան օրվա առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին, Թբիլիսիում:
Սահակաշվիլին դարձավ 44 տարեկան: